Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ռուսական» սառնամանիքներից ԱՄՆ-ում զոհվել է 21 մարդ

«Ռուսական» սառնամանիքներից ԱՄՆ-ում զոհվել է 21 մարդ
09.01.2014 | 13:33

Բացասական ջերմաստիճան է արձանագրվել ԱՄՆ-ի շուրջ 50 նահանգում, այդ թվում` Հավայան կղզիներում և Ֆլորիդայում: Անբնական «ռուսական» սառնամանիքները պատճառ են դարձել առնվազն 21 մարդու մահվան, իսկ սառույցի հետևանքով ավտոպատահարների զոհերի թիվը հասնում է 18-ի:
Անբնական ցրտերից զոհերի թվում են անօթևան մարդիկ, որոնց մեծ մասը մահացել է պատահարներից` սայթաքուն ճանապարհների հետևանքով: Սառույցի դեմ պայքարի և տրանսպորտային պատահարներից խուսափելու համար ամերիկացի երթևեկողներն օգտագործում են անսովոր բաղադրությամբ «կոկտեյլ»` կազմված բազուկի հյութից և պանրի շիճուկից: Այն թույլ է տալիս երկար ժամանկ աղը պահել ճանապարհների վրա:
Ի դեպ, որոշ պետություններ նման դեպքերում օգտագործում են նաև օշարակ, կարտոֆիլի հյութ:
Ենթադրվում է, որ աղն արդյունավետ միջոց է սառույցի դեմ պայքարում մինուս 9 աստիճան ցրտի ժամանակ, իսկ այլ բաղադրիչների հավելումներն է′լ ավելի են բարելավում սառած ճանապարհների վիճակը:
Ամերիկյան ավիաընկերությունները միայն 2014 հունվար 8-ին հետաձգել են հարյուրավոր չվերթներ: ԱՄՆ-ի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածների մի շարք քաղաքացիների խորհուրդ է տրվել չլքել տարածքները և խնայել էլեկտրաէներգիան:
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի զգալի տաքացում: Միացյալ Նահանգների շատ հատվածներում արդեն նշվել է օդի ջերմաստիճանի բարձրացում:
Իլինոյս նահանգը, որտեղ այս օրերին գրանցվել է անբնական ցուրտ, կրում է «ամերիկյան Սիբիր» անունը: Այնտեղ ցրտաշունչ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 10-ը: Նյու Յորքում օդի ջերմաստիճանն այս պահին մինուս 10 է: Հունվարի 11-ին անմիջապես կտաքանա` հասնելով պլյուս 12-ի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ